10 ոսկե կանոն մեղրի օգտագործման համար
Healthy Food Team-ը ներկայացնում է մեղրի օգտակար հատկանիշներն ու տեղեկություններ մեղրի օգտագործման մասին:
1. Մեղրն ավելի լավ է՝ օգտագործել տաք կաթի կամ թեյի հետ, քան ուտել:
2. Մեղր ուտելիս այն պետք է մի քանի վայրկյան պահել բերանում և անմիջապես կուլ չտալ:
3. Եթե հնարավոր է, օգտագործեք մեղրի հատուկ տեսակներ` ամեն մի հիվանդության համար:
4. Մեղրի օրական անհրաժեշտ քանակը մեծահասակների համար 100 գրամ է, որը պետք է ընդունել 3 հավասար չափաբաժնով` 30-35 գրամ:
5. Երեխաների համար նախատեսված օրական չափաբաժինը բուժման ժամանակ 30 գրամ է:Մեղրով ցանկացած բուժման ժամկետը մինչև 2 ամիսն է, որից հետո պետք է դադար առնել 15 օրով:
6. Մեղրը հեշտ է մարսվում աղիներում, այդ իսկ պատճառով այն հիանալի կատալիզատոր է հանդիսանում և կարելի է ընդունել դեղամիջոցների և վիտամինների հետ:
7. Մեղրը չի կարելի բաց պահել, տաքացնել կամ գցել 40 աստիճանից ավել ջերմաստիճանի թեյի մեջ, քանի որ այն կորցնում է իր օգտակար հատկությունները:
8. Նրանք, ում օրգանիզմը բավարար թթուներ չի արտադրում մարսողության համար, պետք է մեղրն օգտագործեն ուտելուց առաջ:
9. Նրանք, ում մոտ թթվայնությունը բարձր է, մեղրը պետք է օգտագործեն ուտելուց հետո:
10. Մեղրը պահպանման ժամկետ չունի:










