Կիևում կայացել է Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառում (լուսանկարներ)
Ուկրաինայում շարունակվում են Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումները, գրում է genocide.org.ua-ն։
Ապրիլի 30-ին Կիևում «Արխիվ Alive» նախաձեռնության շրջանակում կայացել է թեմատիկ հանդիպում՝ «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը» խորագրով, որը վարել է Ուկրաինայի հայերի միության պատմամշակութային ժառանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Դավիթ Դավթյանը։
Միջոցառմանը մասնակցել են Ուկրաինայում Հայաստանի դեսպանության խորհրդական Կարեն Սիմոնյանը, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ստանիսլավ Կուլչիցկին։
















