Femen-ի ակտիվիստուհիները թույլ չեն տվել Մարին Լը Պենին ծաղիկներ դնել Ժաննա դ' Արկի հուշարձանին

14:53 • 01.05.15

Femen շարժման երեք ակտիվիստուհիներ ֆրանսիական «Ազգայնական ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենին թույլ չեն տվել մայիսմեկյան ավանդական շքերթի ընթացքում ծաղիկներ դնել Ժաննա դ' Արկի հուշարձանին։

 

Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, աղջիկները վազել են Լե Պենին ընդառաջ ու նրան «ֆաշիստ» անվանել։

 

Ավելի վաղ Femen-ի ակտիվիստներն ակցիա են իրականացրել Ֆրանսիայի ընտրական այն տեղամասի մոտ, որտեղ քվեարկել էր «Ազգայնական ճակատ» կուսակցության առաջնորդը։