Թուրքիայում մայիսմեկյան ցույցերը բախումներով են ուղեկցվում (լուսանկարներ)

16:46 • 01.05.15

Թուրքիայում Աշխատավորների միջազգային օրվան նվիրված ցույցերը, ամեն տարվա նման, այս տարի ևս ոստիկանության հետ բախումներով են ընթանում։

 

Ստամբուլում և Թուրքիայի այլ քաղաքներում ոստիկանությունն արցունքաբեր գազ ու մահակներ է կիրառել ցուցարարներին ցրելու համար։

 

Ստամբուլի ոստիկանապետ Սելամի Ալթընոքը հաղորդել է, որ քաղաքում կա 136 ձերբակալված։

 

Չնայած դրան՝ ոստիկանապետը նշել է, որ ներկայում լարվածությունը մեծ չէ։ «Փոքր հավաքներ են, դրանց դեմ քայլեր ենք ձեռնարկում։ Արտոնված վայրերում փորձում ենք առանց խնդիրների կազմակերպել ցույցերը»,-ասել է նա։

 

Ավելի վաղ հայտարարությամբ էր հանդես եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և հույս էր հայտնել, որ այսօրվա ակցիաները խաղաղ բնույթ կկրեն և զերծ կլինեն սադրանքներից։

 

Ի դեպ, Թուրքիայում արդեն «օրվա լուսանկար» է հռչակվել այն նկարը, որում ոստիկանը, փորձելով պաշտպանել ձերբակալված ակտիվիստին, ոտքով հրում է տարածքում գտնվող շանը։

 

Թուրքական լրատվամիջոցները նշում են, որ շունը Գեզի պուրակի «ցուցարարներից» է։ Գեզիի ցույցերի ընթացքում արցունքաբեր գազից տուժած շանն օգնություն էին ցուցաբերել թուրք ակտիվիստները։

 

 

Police use force to disperse May Day demonstrators at Taksim Square, after some 30 members of Turkey's Communist Party launched a blitz to enter the square by leaving a nearby hotel, running. DHA photo