«Գների աճին՝ աշխատավարձի կրկնապատկում». Մոսկվայում անցկացվել է ավանդական մայիսմեկյան երթը (լուսանկարներ)

14:01 • 01.05.15

Մոսկվայի Կարմիր հրապարակում այսօր առավոտյան անցկացվել է արհմիությունների ավանդական մայիսմեկյան երթը: Այս տարի այն անցկացվել է «Գների աճին՝ աշխատավարձի կրկնապատկում» կարգախոսի ներքո, գրում է korrespondent.net-ը: Հանրահավաքը մայիսի 1-ին նախատեսվող բոլոր միջոցառումներից ամենազանգվածայինն է:

 

Ռուսաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ երթին մասնակցել է 140 հազար մարդ:

 

Երթն առաջնորդել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը և Ռուսաստանի անկախ արհմիությունների ֆեդերացիայի ղեկավար Միխայիլ Շմակովը:

 

Այսօր Մոսկվայում, մայրաքաղաքի իրավապահ մարմինների տվյալներով, կանցկացվի մոտ 300 տարբեր միջոցառում: