ՆԱՍԱ-ն նոր շարժիչ է փորձարկում, որով հնարավոր կլինի 4 ժամում հասնել Լուսին

23:35 • 01.05.15

ՆԱՍԱ-ն տիեզերական ուղևորության  նոր հեղափոխական մեթոդ է փորձարկում, որը մի օր թույլ կտա մարդկանց՝ ճանապարհորդել ավելի արագ, քան լույսը:

Ինչպես գրում է Daily Mail-ը` հետազոտողներն ասում են, որ  սարքավորումը կարող է մարդկանց և նրանց իրերը հասցնել Լուսին ընդամենը 4 ժամում: Ճամփորդությունը դեպի Ալֆա Կենտավրոս համաստեղություն, որն այժմ տասնյակ հազարավոր տարիների հարց է, 100 տարում կարող է հասանելի դառնալ:

Փորձարկվող համակարգի հիմքում ընկած է EMDrive էլեկտրամագնիսական քարշակը, որը էլեկտրաէներգիան վերափոխում է հարվածային ուժի` առանց հրթիառային վառելիքի անհրաժեշտության:

Ըստ դասական ֆիզիկոսների` դա անհնար կլինի, քանի որ խախտում է իներցիայի պահպանման օրենքը: 

 

ՆԱՍԱ-ն նոր շարժիչ է փորձարկում, որով հնարավոր կլինի 4 ժամում հասնել Լուսին