Նեպալում տեղի ունեցած երկրաշարժից հետո ԵՄ մոտ 1.000 քաղաքացի անհետ կորած է համարվում
Նեպալում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ռենշե Տերինկը հայտարարել է, որ հուժկու երկրաշարժի հետևանքով երկրում զոհվել է ԵՄ-ի 12 քաղաքացի։ Եվս մոտ 1.000 քաղաքացի անհետ կորած է համարվում, տեղեկացնում է Газета.ru-ն։
Նեպալում վերջին 80 տարում ամենաուժեղ՝ 7.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի էր ունեցել ապրիլի 25-ի առավոտյան։
«Մենք չգիտենք, թե որտեղ են նրանք և որտեղ կարող են լինել»,-ասել է ԵՄ պաշտոնյան։
Նա հավելել է, որ անհետ կորածները հիմնականում զբոսաշրջիկներ են եղել՝ Լանգտանգ և Լուկլա շրջաններում։
Հաղորդվում է, որ Նեպալում զոհերի թիվը հասել է 6.204-ի։










