Չիկագոյում կկառուցվի Բարաք Օբամայի անվան գրադարան

08:40 • 01.05.15

Բարաք Օբամայի նախագահական գրադարանը կկառուցվի նրա հայրենի Չիկագո քաղաքում, գրում է Корреспондент-ը։


Այս քաղաքը շահել է Նյու Յորքի և Հավայիի հետ մրցակցությունում։ Գրադարանը կբացվի Չիկագոյի համալսարանում, որտեղ Օբաման աշխատել է որպես իրավունքի դասախոս։ Քաղաքի հարավային շրջանում գտնվում է նաև Օբամայի տունը։


ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մեծացել է Հավայիում և ուսանել Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանում։