Պապուա Նոր Գվինեայում 7,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Պապուա Նոր Գվինեայի Նոր Բրիտանիա կղզում 7,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այդ մասին հայտնել է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը, հաղորդում է gazeta.ru-ն:
Երկրաշարժը տեղի է ունեցել Կոկոպո քաղաքից 110 կիլոմետր հեռավորության վրա:
Երկրաշարժի օջախը եղել է 54 կիլոմետր խորության վրա:
Ավերածությունների մասին տվյալներ չեն ստացվել, ցունամիի վտանգ չի հայտարարվել:










