Բակո Սահակյանը հանդիպումներ է ունեցել Արցախ ժամանած միջազգային դիտորդների հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 1-ին հանդիպումներ է ունեցել 2015թ. մայիսի 3-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Եվրոպայից, Ամերիկայից և Հայաստանից Արցախ ժամանած մի խումբ դիտորդների հետ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմից։
Հանդիպումների ժամանակ արծարծվել են Արցախում պետականաշինությանը, ժողովրդավարական և քաղաքացիական հասարակության կառուցմանն առնչվող հարցեր:
Նախագահ Սահակյանը կարևորել է միջազգային դիտորդների այցելությունն Արցախ` տարբեր մակարդակների ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու համար` նշելով, որ այն օգտակար ու պահանջված է մեր պետության համար:










