Փլուզում Երևանի Սարալանջի փողոցում

17:42 • 01.05.15

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն մայիսի 1-ին, ժամը 15.22-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի փողոցում գտնվող նախկին Երիտասարդական պալատի մոտակայքում տեղի է ունեցել մասնակի փլուզում՝ պատից քարեր են պոկվել (մոտ 6 մ). անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշավարկ: Պարզվել է, որ փլուզվել է ճամփեզրի արգելապատնեշը (մոտ 6 մ): Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը: