Նոր ձայնամեկուսիչ վրանում ամռանը զով է, իսկ ձմռանը՝ տաք (լուսանկարներ, տեսանյութ)
Դերեք Օսալիվանի ստեղծած Thermo Tent վրանը ձայնամեկուսիչ է, այն ձմռանը տաք է պահում, իսկ ամռանը՝ զով, գրում է Daily Mail-ը:
Դերեք Օսալիվանը բնակվում է Իռլանդիայում և անչափ սիրում է արշավների գնալ իր ընտանիքի հետ:
Նրա վրանն օգտագործում է արևի ճառագայթները, որպեսզի կարգավորի ջերմաստիճանը վրանի ներսում:
Այն մեկուսացնում է արևի ճառագայթները և ամռանը զով պահում վրանի ներսում, իսկ ձմռանը, ընդհակառակը, տաքացնում այն:
Երեք տեղանոց վրանի արժեքը 485 դոլար է, իսկ 6 տեղանոցը՝ 1.190 դոլար:

















