Վայրկյանում 1 տրիլիոն կադր. ստեղծվել է նոր տիպի տեսախցիկ
Ստեղծվել է տեսախցիկ, որը կարողանում է մեկ վայրկյանում մեկ տրիլիոն կադր անել: Այս մասին հայտնում է «Գազետան»:
STAMP (Sequentially Timed All-optical Mapping Photography) անվանումով ֆոտոխցիկը ստեղծել են գիտնականները: Նորույթը օգտագործվելու է մեծ արագությամբ կատարվող երևույթների ուսումնասիրության գործում:
Սարքը ստեղծված է լույսի ցրման սկզբունքով. այս կերպ խցիկը լույսի ճառագայթը «բաշխում է» տարբեր գույների առանձին ճառագայթների, դրանք ուղղում օբյեկտի վրա, իսկ հետո համադրում է ստեղծված պատկերները:










