Apple-ում հաստատել են, որ դաջվածքները խանգարում են Apple Watch-ի սենսորների աշխատանքին

12:36 • 02.05.15

Ամերիկյան Apple ընկերությունը պաշտոնապես հաստատել է, որ որոշ դաջվածքներ կարող են խանգարել Apple Watch «խելացի» ժամացույցների սենսորների աշխատանքին, գրում է gazeta.ru-ն:

 

Apple Watch-ի՝ սրտի զարկերը չափելու աշխատանքում խնդիրների մասին վերջին օրերին բազմիցս տեղեկացրել են դաստակի վրա դաջվածքներ ունեցող օգտատերերը:

 

Apple-ի կայքի համապատասխան բաժնում ներկայացվել է մի քանի գործոն, որոնք կարող են խանգարել սենսորի բնականոն աշխատանքին: Դրանց թվում են դաջվածքները:

 

«Ձեր մաշկում մշտական կամ ժամանակավոր փոփոխությունները, ինչպիսիք են դաջվածքները, կարող են ազդել սրտի զարկերի չափման սենսորի աշխատանքի հստակության վրա: Ներկերը, պատկերները և որոշ դաջվածքների հագեցվածությունը կարող են արգելափակել սենսորի լույսը, ինչը բարդացնում է հուսալի ցուցանիշներ ստանալու գործընթացը»,- ասված է կայքում:

 

Apple-ում հաստատել են, որ դաջվածքները խանգարում են Apple Watch-ի սենսորների աշխատանքին