Բեռլինում ավտոմատ սարքն էժան շապիկներ է վաճառել, սակայն տեսանյութը դիտելուց հետո այն ոչ ոք չի գնել (լուսանկարներ, տեսանյութ)

12:50 • 02.05.15

Բեռլինի փողոցներից մեկում օրերս տեղադրվել էր վաճառքի ավտոմատ սարք, որտեղից կարելի էր շապիկներ գնել ընդամենը 2 եվրոյով, սակայն սարքը ցույց է տվել նաև տեսանյութ, թե ինչպես են այդ շապիկները կարվում շահագործվող էժան աշխատուժի կողմից, որից հետո մարդիկ դրանք գնել չեն ցանկացել, գրում է Bored Panda-ն:

 

Fashion Revolution հասարակական կազմակերպությունը սոցիալական գովազդի յուրահատուկ ձև է ընտրել, որի շրջանակում շահագործվող էժան աշխատուժի մասին պատմող տեսանյութ է պատրաստել: 

 

Այն հագուստը, որը ներկրվում է եվրոպական և այլ երկրներ, հիմնականում կարվում է չափազանց քիչ աշխատավարձ ստացող մարդկանց շնորհիվ, որոնք հետագայում բրենդային խանութներում վաճառվում են կրկնակի, քառակի, նույնիսկ՝ տասնապատիկ գներով: 

 

vending-machine-social-experiment-2-euro-t-shirt-fashion-revolution-6

vending-machine-social-experiment-2-euro-t-shirt-fashion-revolution-10

vending-machine-social-experiment-2-euro-t-shirt-fashion-revolution-7

vending-machine-social-experiment-2-euro-t-shirt-fashion-revolution-19

vending-machine-social-experiment-2-euro-t-shirt-fashion-revolution-92

vending-machine-social-experiment-2-euro-t-shirt-fashion-revolution-30

vending-machine-social-experiment-2-euro-t-shirt-fashion-revolution-24

vending-machine-social-experiment-2-euro-t-shirt-fashion-revolution-2

vending-machine-social-experiment-2-euro-t-shirt-fashion-revolution-22