Boeing 787 Dreamliner ինքնաթիռները ծարգրային խափանման պատճառով կորցնում են կառավարումը

00:10 • 02.05.15

Նորագույն լայնածավալ Boeing 787 Dreamliner ինքնաթիռը  248 օր անդադար աշխատանքից հետո անցում է կատարում  աշխատանքի ոչ ակտիվ ռեժիմի:

Ինչպես գրում է Газета.Ru-ն` The Independent-ին հղումով, անցումն այդ ռեժիմին բերում է Boeing 787-ի  կառավարման կորստի` հատուկ ծրագրային ապահովման խափանման պատճառով:

Ընկերությունը հայտարարել է, որ այս խնդիրը նկատվում է միայն լաբորատոր պայմաններում, իսկ բոլոր շահագործվող ինքնաթիռներում նման խափանումը բացառվում է: Համենայն դեպս, ներկայում Boeing-ն աշխատում է Dreamliner-ի համար ծրագրային ապահովման բարելավման ուղղությամբ:
 

Boeing 787 Dreamliner ինքնաթիռները ծարգրային խափանման պատճառով կորցնում են կառավարումը