Գերմանական ռազմանավերը կփրկեն փախստականներին Միջերկրական ծովում

10:54 • 02.05.15

Գերմանիայի ռազմածովային ուժերի նավերը մտել են Միջերկրական ծով՝ անհրաժեշտության դեպքում փախստականներին օգնություն տրամադրելու համար, գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:

 

Երկու գերմանական ռազմանավ, որոնք ուղարկվել են Միջերկրական ծով Եվրոպա ժամանող փախստականներին օգնելու համար, մայիսի 1-ին անցել են Սուեզի ջրանցքը և ուղևորվել Կրետե՝ վերմակներ և մթերք ստանալու համար:

 

Հաղորդվում է, որ գերմանական նավերի ժամանումը Միջերկրական ծով կապված չէ Frontex սահմանային պաշտպանության եվրոպական գործակալության առաքելության հետ, որի նպատակն է Եվրամիության արտաքին սահմանների պաշտպանությունը: