Google Plus-ն իր առաջին «թվիթն» է արել Twitter-ին միանալուց 4 տարի անց (լուսանկար)
Twitter սոցիալական ցանցում գրանցվելուց շուրջ 4 տարի անց Google Plus սոցիալական ցանցն արել է իր առաջին գրառումը, գրում է mashable.com-ը:
Գրառումն ընդամենը մեկ նախադասություն է. «Բարև Թվիթեզերք (Twitterverse): Կարո՞ղ ենք մի փոքր սեր ստանալ մեր առաջին գրառման համար»։
Նշվում է, որ Google Plus-ը միացել է Twitter-ին 2011-ի հուլիսին, սակայն առաջին գրառումն արել է միայն այս ուրբաթ՝ մայիսի 1-ին:
.png)










