Սառույցով ջուր խմելու վնասակար ազդեցությունն օրգանիզմի վրա

21:34 • 02.05.15

Սառույցով ջուր խմելը կարող է վնասակար լինել օրգանիզմի  մարսողական գործառույթի համար, այն խանգարում է ուտելիքն ու խմիչքը նորմալ մարսելուն:

Ինչպես գրում է  justnaturallife.com-ը` ճաշի ընթացքում կամ հետո սառը ըմպելիքը կարող է դանդաղեցնել մարսողությունը:  Բացի այդ, սառը ջուր խմելիս օրգանիզմը ստիպված է էներգիա ծախսել՝ այն տաքացնելու համար, որը պետք է օգտագործեր սնունդը մարսելու համար:

Սառը ջուր խմելու հետևանքները`

1. Սառը ըմպելիքները սեղմում են արյունատար անոթները, դնդաղեցնում մրսողությունը և խաթարում մարմնի խոնավությունը:

2. Օրգանիզմն էներգիան ծախսում է ջուրը տաքացնելու համար, ինչի արդյունքում ջրի կորուստ է լինում:

3. Սառը ջուրն ազդում է նաև իմունային համակարգի վրա` օրգանիզմը դյուրագրգիռ դարձնելով հիվանդությունների և մրսածության նկատմամբ:



Տաք ջուր խմելու օգտակար ազդեցությունը`


սնունդը ավելի հեշտ է մարսվում,

պահպանվում է մարմնի խոնավությունը,

ապահովում է երիկամների, մաշկի և ավշային համակարգի մաքրումը թունավոր նյութերից, ինչպես նաև՝ մաքրում է արյունը:


Տաք ջուրը կանոնավոր կերպով օգտագործելու պարագայում կնկատվի մարսողական համակարգի աշխատանքի բարելավում և արյան մեջ շաքարի մակարդակի նվազում:
 

Սառույցով ջուր խմելու վնասակար ազդեցությունն օրգանիզմի վրա