Թագաժառանգը ճանապարհին է. Քեյթ Միդլթոնը տեղափոխվել է հիվանդանոց

10:34 • 02.05.15

Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը, ով գտնվում է հղիության 9-րդ ամսում, տեղափոխվել է հիվանդանոց, ինչի մասին տեղեկացնում է Քենսինգթոնյան պալատը:

 

«Քեմբրիջի դքսուհին առավոտյան ժամը 6-ին տեղափոխվել է Լոնդոնի Սբ Մարիամի հիվանդանոց: Նա գտնվում է ծննդաբերական ցավերի վաղ շրջանում»,- մեջբերում է gazeta.ru-ն պալատի տարածած հաղորդագրությունը:

 

Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, դքսուհուն ուղեկցել է ամուսինը` արքայազն Ուիլյամը: Մինչդեռ նրանց որդին` փոքրիկ արքայազն Ջորջը, տանն է մնացել՝ դայակի հետ:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ նորածինը, անկախ սեռից, բրիտանական գահի ժառանգների թվում կլինի 4-րդը` պապից, հորից ու ավագ եղբորից հետո: