Ղազախստանից նախկին ֆուտբոլիստը մեկնել է Սիրիա՝ «Իսլամական պետությանը» միանալու. ԶԼՄ-ներ
Ղազախստանի ոստիկանությունը կասկածում է, որ «Ակժայըկ» ֆուտբոլային ակումբի նախկին ավագ Այբեկ Գուբայդուլինը Սիրիայի տարածքում մասնակցում է ռազմական գործողությունների ոչ կառավարական ուժերի կողմից, գրում է ria.ru-ն՝ Мой город հրատարակությանը հղումով:
Հրատարակությունը մեջբերել է տեղի ոստիկանությանը, համաձայն որի՝ Այբեկ Գուբայդուլինի նկատմամբ 2015-ի հունվարի 12-ից հայտարարվել է միջազգային հետախուզում:
Նշվում է, որ նա ենթակա է քրեական պատասխանատվության ահաբեկչական խմբավորման, մասնավորապես՝ «Իսլամական պետության» գործունեությանը մասնակցելու կամ դրա կողմից կազմակերպված ահաբեկչական գործողություններին մասնակցելու համար:
Իրավապահները հայտնել են, որ նա դեռևս գտնվում է Սիրիայի տարածքում:










