Տիգրան Մուկուչյանի գլխավորած պատվիրակությունը դիտորդական առաքելություն կիրականացնի ԼՂՀ ԱԺ ընտրություններին

13:29 • 02.05.15

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի գլխավորած պատվիրակությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրավերով դիտորդական առաքելություն կիրականացնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի 2015թ. մայիսի 3-ի հերթական ընտրություններին:


Այս մասին տեղեկացնում է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հասարակայնության հետ կապերի բաժինը։