Նեպալի իշխանությունները խնդրում են թունայի և մայոնեզի փոխարեն հացահատիկ ու վրան ուղարկել իրենց
Նեպալի իշխանությունները միջազգային հանրությունից կրկին օգնություն են խնդրել։ Նեպալն անցած շաբաթ գրանցված ավերիչ երկրաշարժից հետո վրանների և սննդի կարիք ունի, հայտնում է Associated Press-ը։
Իշխանության ներկայացուցիչներն ընդգծել են, որ իրենց ուղարկվող որոշ մթերքներ ընթացիկ իրավիճակում այդքան էլ անհրաժեշտ չեն։
«Մեզ թունա և մայոնեզ են ուղարկում։ Ինչների՞ս է պետք։ Մեզ հացահատիկ, աղ ու շաքարավազ է պետք»,- ասել է ֆինանսների նախարար Ռամ Շարան Մահաթը։
Տեղեկատվության նախարարն էլ նշել է, որ Նեպալին անհրաժեշտ է 400.000 վրան, ներկայում վրանով ապահոված է ընդամենը 29.000 մարդ։
Հիշեցնենք, որ երկրաշարժի հետևանքով ավելի քան 6.000 մարդ է զոհվել, ավելի քան 10.000-ը՝ վիրավորվել։










