20 լուսանկար Նեպալից, որոնք պատմում են երկրաշարժից ողջ մնացածներին չլքող հույսի մասին (լուսանկարներ)

13:16 • 02.05.15

Ապրիլի 25-ին Նեպալը ցնցել էր 7,8 մագնիտուդ ուժգնությամբ ավերիչ երկրաշարժը, որը երկիրը թողել է ավերակների մեջ: Ըստ վերջին տվյալների՝ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը 6.621 է, իսկ տուժածներինը` 14.023: Բացի այդ՝ 100-ից ավելի մարդ է մահացել հարևան Չինաստանում ու Հնդկաստանում:



Ներկայում աղետի գոտում նկատվում է պարենի, խմելու ջրի ու առաջին անհրաժեշտության պարագաների պակաս: Առանց կացարանի են մնացել տասնյակ հազարավոր մարդիկ:

 

Huffington Post-ը ներկայացնում է 20 լուսանկար, որոնք ցույց են տալիս մարդկային բարությունը, որն օգնում է Նեպալին դանդաղորեն վերականգնվել և վերակառուցվել:

 

Ավելի վաղ Նեպալի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ ապրիլի 25-ին տեղի ունեցած կործանարար երկրաշարժի փլատակների տակից այլևս անհնար է ողջ մնացած մարդ գտնել: