Նիգերիայի բանակն իսլամիստ ծայրահեղականների գերությունից ազատել է 200 կանանց և երեխաների

09:33 • 02.05.15

Նիգերիայի բանակը «Բոկո Հարամ» ծայրահեղական խմբավորման գերությունից ազատել է 234 մարդու, գրում է interfax.ru-ն:

 

Ազատ արձակվածներից շատերը կանայք և աղջիկներ են: Ինչպես նշում է AP-ն, ընդհանուր առմամբ՝ այս շաբաթ զինվորականները գերությունից ազատել են 667 մարդու:

 

Ավելի վաղ Նիգերիայի բանակը մի քանի խմբեր է ուղարկել երկրի հյուսիսում գտնվող Սամբիսա անտառ, որը համարվում է իսլամիստների ապաստանը:

 

Ըստ Amnesty International իրավապաշտպան կազմակերպության՝ այս տարեսկզբից «Բոկո Հարամ» խմբավորման գրոհայիններն առևանգել են առնվազն 2.000 կանանց և աղջիկների: