Օդեսայում հիշում են մայիսյան ողբերգության զոհերին (լուսանկարներ)

11:54 • 02.05.15

Ուկրաինայի Օդեսա քաղաքում այսօր հայտարարվել է 2014 թվականի մայիսյան ողբերգության զոհերի հիշատակի օր: Մեկ տարի առաջ զանգվածային անկարգությունների ընթացքում 48 մարդ է զոհվել:

 

Այդ օրը քաղաքի կենտրոնում բախումներ էին սկսվել «Եվրամայդանի» աջակիցների և ուկրաինական նոր իշխանությունների հակառակորդների միջև:

 

Անջատողականները և Մայդանի հակառակորդները բարիկադավորվել էին Արհմիությունների շենքում: Եվրամայդանի աջակիցներով շրջապատված շենքում հրդեհ էր սկսվել: Դեպքի հետևանքով շենքում մահացել է 48 մարդ, ավելի քան 200 հոգի ստացել վնասվածքներ:

 

Մայիսյան ողբերգության հետաքննությունը շարունակվում է արդեն 1 տարի։

 

dumskaya.net

Фото: Віталій Уманець / facebook.com

Фото: Ярослав Свелеба / facebook.com

В Одессе сторонники Майдана сожгли Дом профсоюзов