Ամեն օր պիստակ ուտելու 5 պատճառ

22:29 • 02.05.15

 Բացի համեղ լինելուց պիստակը նաև օգտակարներից մեկն է ընկուզեղենների: Այն կարող է բարելավել նյութափոխանակությունը, իջեցնել խոլեստերինի մակարդակն արյան մեջ և դանդաղեցնել ծերացումը: Այն կարող է նաև բարելվել սիրտանոթային հմակարգի առողջությունը:

Այս ամենը գրելով`  JUST HEALTHY LIFESTYLE –ը ներկայացնում է այն պատճառները, որոնց համար պիստակ կարելի է օգտագործել ամեն օր:



1. Պիստակը պարունակում է լյուտեին կոչվող հզոր հակաօքսիդանտներ, որոնք կանխում են ճարպերի կուտակումն արյունատար անոթների և զարկերակների պատերին: Այդ ամենի շնորհիվ մի քանի օր շարունակ պիստակ ուտելով՝ կարելի է 20 տոկոսով նվազեցնել խոլեստերինի մակարդակն արյան մեջ:



2. Այն հարուստ է մանրաթելով, որը կարևոր է օրգանիզմում նյութափոխանակության բարելավման համար, որը հեշտացնում է  մարսողական գործընթացը:  Պիստակի 100 գրամն արդեն անհրաժեշտ քանակությամբ մանրաթել է պարունակում:

 


3. Պիստակը կարգավորում է շաքարի մակարդակն արյան մեջ: Մեկ բաժակ պիստակը պարունակում է 60 տոկոս ֆոսֆորի օրական անհրաժեշտ չափաբաժինը:

 


4. Պիստակը բարձրացնում է տղամարդու սեռական ուժը: Օրական օգտագործման  պարագայում այն մեծացնում է սեռական ակտիվությունը ավելի քան  50 տոկոսով:


5. Պիստակը հակատարիքային ուտելիք է, որ կանխում է օրգանիզմի ծերացումը: Այն համարվում է բնական բոտոքսի միջոց, քանի որ մեծ թվով հակաօքսիդանտներ է պարունակում:


  
 

Ամեն օր պիստակ ուտելու 5 պատճառ