ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժինը նոր պետ ունի
ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնի պետ է նշանակվել Ալբերտ Մարգարյանը, ով մինչ այս զբաղեցնում էր Արաբկիրի բաժնի պետի տեղակալի պաշտոնը: Այս մասին Tert.am-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Կոտայքի բաժնի պետ, փոխգնդապետ Արթուր Մկրտչյանը ազատվել էր պաշտոնից և տեղափոխվել կադրերի ռեզերվ:










