Սան Ֆրանցիսկոյում մեքենայի տակ գտել են թերսնված և լքված 8 ամսական ծովառյուծի (տեսանյութ)

11:41 • 02.05.15

Ամերիկյան Սան Ֆրանցիսկո քաղաքի Մարինա վարչաշրջանի ամենաբանուկ փողոցներից մեկում կայանված ավտոմեքենայի տակ գտել են լքված և թերսնված ծովառյուծի ձագի, որին տեղավորել են վանդակի մեջ և տեղափոխել անասնաբուժական կլինիկա, գրում է Discovery News-ը:

 

Նշվում է, որ կենդանին շրջել է փողոցներով փետրվար ամսից սկսած: Նշվում է նաև, որ ծովափնյա քաղաքում վերջերս մեծ թվով ծովային կաթնասուններ ափ են գալիս և լքում այնտեղ իրենց ձագերին: Միայն այս տարի գրանցվել է 1.450 նմանատիպ դեպք:

 

Մասնագետներն անհանգստացած են կենդանիների նման վարքով, ինչի համար հնարավոր է՝ պատճառ է հանդիսանում մարդու գործունեությունն օվկիանոսներում և ծովերում: