10 հրաշք մթերք քնի բարելավման համար
Ժամանակակից մարդու կյանքը նման է մշտական վազքի. մենք միշտ ինչ-որ տեղ ենք շտապում, նյարդայնանում ենք, շատ սուրճ ենք խմում և տառապում ենք քնի պակասից: Շատերը հասկանում են, որ քնի պակասը թուլացնում է օրգանիզմի դիմադրողականությունը, սակայն անքնությունն ու քնի պակասը շարունակում են տանջել:
Այս մասին գրելով` Bigpicture.ru-ն ներկայացրել է 10 մթերք, որոնք ընթրիքին ուտելիս օգնում են հանգիստ քուն մտնել և վերացնում են անքնությունը:
1. Վարսակի փթիլներ
Շատերն այս շիլան ուտում են բացառապես նախաճաշին, սակայն տարբեր սննդարար և օգտակար հատկություններից բացի վարսակը պարունակում է քնի հորմոն` մելատոնին, ինչի շնորհիվ էլ հիանալի օգնական կլինի նրանց համար, ովքեր տառապում են անքնությամբ:
2. Բանան
Հանքանյութերի հարուստ աղբյուրը կօգնի հանգստանալ, սակայն այն պետք է ուտել ամենաուշը՝ քնելուց մեկ ժամ առաջ:
3. Նուշ
Նուշը պարունակում է սպիտակուց, մագնիում, որոնք այն հինալի են դարձնում երեկոյան ժամերին ուտելու համար: Խոր քնի համար բավարար է մի բուռ նուշը կամ մեկ ճաշի գդալ նուշի յուղը:
4. Բալ
Բալը հարուստ է մելատոնինի քանակությամբ, այդ իսկ պատճառով էլ մի բուռ բալը բավարար է ամուր ու հանգիստո քուն մտնելու համար:
5. Կաթ
Բնական միջոցներով քունը կարգավորել օգնում է նաև կաթը, որը հարուստ է ո՛չ միայն կալցիումով, այլև` սպիտակուցներով:
6. Ձու
Մեկ պինդ եփած ձուն կարող է դրականորեն ազդել քնելու արագության վրա: Քնելուն օգնում է ձվի սպիտակուցը:
7. Հումուս
Բուսական սպիտակուցների առկայության շնորհիվ հումուսը հիանալի է ուշ ժամին ուտելու համար և օգնում է քնելուն:
8. Ձուկ
Ձկնատեսակներն ու ծովախեցգետինը ո՛չ միայն հարուստ են վիտամին В6-ով, այլև` նպաստում են սերոտոնին և մելատոնին հորմոնների արտադրությանը:
9. Բուսական թեյեր
Լիարժեք քնի համար կարելի է մեկ բաժակ կանաչ թեյ ըմպել: Ավելի լավ, եթե այն համադրվի երիցուկի և կիտրոնի հետ:
10. Մեղր
Մեղրը պարունակում է գլյուկոզա, որն օգնում է քնել: Այն կարելի է օգտագործել ինչպես առանձին, այնպես էլ՝ որպես բուսական թեյի բաղկացուցիչ մաս:










