Թբիլիսիում ռուս բայքերներին ստիպել են հանել գեորգիևյան ժապավենները. ԶԼՄ-ներ

12:56 • 02.05.15

Թբիլիսիում «Ազատ գոտի» հասարակական կազմակերպության ակտիվիստները ստիպել են ռուս բայքերներին իրենց մոտոցիկլետներից հանել գեորգիևյան ժապավենները: Այդ մասին հայտարարել է ակտիվիստներից մեկը՝ Ֆարնաոզա Չկադուան, գրում է ria.ru-ն՝ վկայակոչելով վրացական ԶԼՄ-ները:

 

«…Ստիպել ենք նրանց կտրել ժապավենները սեփական դանակներով և արգելել ենք նրանց օգտագործել այդ ժապավենները Վրաստանի տարածքում»,- հայտարարել է Չկադուան:

 

Հաղորդվում, է որ Տամբովից Վրաստան է ուղևորվում ռուս բայքերների ևս մի խումբ, որի ժամանումը նախատեսված է մայիսի 9-ին: