Թաիլանդում ստրկավաճառների ճամբարում 30 գերեզման են գտել

11:17 • 02.05.15

Թաիլանդում ստրկավաճառների ճամբարում ոստիկանությունը հայտնաբերել է շուրջ 30 գերեզման և մեկ տղամարդու, ով վերապրել է ճամբարի սարսափները, գրում է CNN-ը:

 

Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչները հայտնել են, որ մահացածները Մյանմայից և Բանգլադեշից մահմեդականներ են եղել, ովքեր «սովամահ են եղել բանտարկված լինելու ժամանակ»:

 

Ճամբարը շրջափակված է, ոստիկանությունը սպասում է դատական փորձագետների ժամանմանը:
Նշվում է, որ վերապրած տղամարդը ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում, նրան բժշկական օգնություն են տրամադրել: