Աֆղանստանում միկրոավտոբուսի վթարը 18 մարդու կյանք է խլել
Աֆղանստանի արևմուտքում գտնվող Բաղդիս նահանգում ավտոբուս է ընկել ձորը, ինչի հետևանքով առնվազն 18 մարդ զոհվել, ևս 3-ը վնասվածքներ են ստացել, գրում է korrespondent.net-ը:
Նահանգապետի ներկայացուցիչը հայտարարել է, որ հնարավոր է՝ վթարի պատճառ է հանդիսացել վարորդի կողմից արագության գերազանցումը:
Վթարը տեղի է ունեցել Բալա-Մուրգաբ շրջանում, որը համարվում է Աֆղանստանի ամենաաղքատ հատվածներից մեկը:
Առողջապահական համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն Աֆղանստանի ճանապարհներին տարեկան 6 000 մարդ է զոհվում:










