Բալթիմորի քաղաքապետը չեղյալ է հայտարարել պարետային ժամը
ԱՄՆ Մերիլենդ նահանգի Բալթիմորի քաղաքապետ Ստեֆանի Ռոլինգս Բլեյքը չեղյալ է հայտարարել պարետային ժամը, որը քաղաքում սահմանվել էր անկարգությունների պատճառով: ТАСС-ի փոխանցմամբ` այս մասին քաղաքապետը լրագրողներին հաղորդել է կիրակի:
«Ես չեղարկել եմ պարետային ժամ սահմանելու մասին իմ որոշումը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Բալթիմորի բնակիչներին համբերատարության համար», - հայտարարել է քաղաքապետը` հավելելով, որ իր հրամանը «անմիջապես ուժի մեջ է մտնում»:
Ստեֆանի Ռոլինգս Բլեյքը ապրիլի 27-ին մեկ շաբաթով ամենօրյա պարետային ժամ էր սահմանել տեղի ժամանակով` 22:00-05:00-ն ընկած ժամանակահատվածում:
Պարետային ժամը պայմանավորված էր Բալթիմորում սկսված անկարգություններով, որոնք հրահրվել էին ոստիկանների գործողություններով 25-ամյա աֆրոամերիկացի Ֆրեդի Գրեյին ձերբակալելիս:
ԶԼՄ-ների հաղորդմամբ` ձերբակալության ժամանակ ոստիկանները նրան լուրջ վնասվածք էին հասցրել, որից երիտասարդն ընկել էր կոմայի մեջ և կլինիկական մահ տարել, որից հետո բժիշկներին հաջողվել էր նրան կյանքի վերադարձնել:










