Նեպալի երկրաշարժի հետևանքով Էվերեստ լեռան բարձրությունը նվազել է

12:21 • 03.05.15

Նեպալում ապրիլի 25-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով Էվերեստ լեռան բարձրությունը նվազել է, հայտնում է The Huffington Post-ը՝ մի քանի խումբ գիտնականների հղումով:


UNAVCO երկրաֆիզիկական հետազոտությունների կոնսորցիումի տվյալների համաձայն՝  բնական աղետից հետո աշխարհի ամենաբարձր լեռան բարձրությունը նվազել է 2,54 սմ-ով:


Գիտնականների եզրակացությունները հիմնված են «Sentinel-1» եվրոպական արբանյակի տվյալների վրա, որը Էվերեստի վրայով անցել էր ապրիլի 29-ին:


Կարդացեք նաև՝Նեպալի ավերիչ երկրաշարժից դժբախտացած մարդկանց պատմությունները՝ ֆոտոշարքով