Խոլեստերինից հնարավոր է ձերբազատվել տան պայմաններում պատրաստվող թուրմի օգնությամբ
Խոլեստերինից հնարավոր է ձերբազատվել տնային պայմաններում պատրաստվող թուրմի օգնությամբ. ինչպես գրում է Healthy Life Tricks-ը` այս թուրմը նախ և առաջ կարգավորում է ճարպի և խոլեստերինի պարունակությունն արյան մեջ:
Անհրաժեշտ բաղադրիչները`
4 գլուխ սխտոր
4 կիտրոն
3-4 սմ կոճապղպեղի արմատ կամ 2 թեյի գդալ կոճապղպեղի փոշի
2 լիտր ջուր:
Պատրաստման եղանակը. անհրաժեշտ է լվանալ և կտրատել կիտրոնը, մաքրել սխտորը և բոլորը միասին` կոճապղպեղի հետ լցնել բլենդերի մեջ:
Խառնելուց հետո այն պետք է լցնել ջրի մեջ և եռացնել, ապա թողնել, որ սառչի: Խառնուրդը պետք է պահել ապակյա շշի մեջ և խմել օրական 200 մլ` լանչից 2 ժամ առաջ:
Երեք շաբաթ օգտագործելուց հետո անհրաժեշտ է մեկ շաբաթ դադար տալ:










