ՌԴ-ում ձերբակալել են հարսի iPhone-ը գողացած թամադային

20:35 • 03.05.15

Ռուսաստանի  Չուվաշիա Հանրապետությունում հարսանիքի ժամանակ թամադան գողացել է հարսի բջջային  հեռախոսը: Այս մասին հայտնում է Газета.Ru-ն` Интерфакс-ին հղումով:

«Հենց հարսանիքի ժամանակ անհետացել է ոսկե զարդերով և  թանկարժեք iPhone-ով պայուսակը: Վնասը կազմել է 50 000 ռուբլի»,- հաստատել են հանրապետության ՆԳՆ-ում:

Գողության մեղադրանքով ձերբակալվել է 24-ամյա թամադան, ով Թաթարստանից էր: Նրան հետ են ուղեկցել Չուվաշիա, որտեղ նրա մոտից առգրավել են գողացված հեռախոսը: