Նեպալի մայրաքաղաքի օդանավակայանը փակ է մեծ ինքնաթիռների համար
Նեպալում տեղի ունեցած երկրաշարժը ձևափոխել է մայրաքաղաք Կատմանդուի օդանավակայանի թռիչքուղին, որի պատճառով այն փակ է մեծ ինքնաթիռների ժամանման և մեկնման համար, գրում է interfax.ru-ն:
Տեղի իշխանությունները հայտնել են, որ օդանավակայանը, այդուհանդերձ, կարող է ընդունել միջին և փոքր չափերի ինքնաթիռներ:
Աղբյուրը նշում է, որ Կատմանդուի օդանավակայանը փակելը մեծ խոչընդոտ կհանդիսանա երկիր ուղարկվող մարդասիրական օգնության բեռները բնակիչներին հասցնելու համար, որի կարիքը չափազանց մեծ է:
Ապրիլի 25-ին տեղի ունեցած 7,9 բալանոց երկրաշարժի զոհ է դարձել ավելի քան 7 000 մարդ։ Այս երկրաշարժը երկրում ամենախոշոր բնական աղետն է վերջին 80 տարվա ընթացքում:










