ԱՄՆ-ում մահացած ուղեղով կինն առողջ երեխա է ծննդաբերել

10:44 • 03.05.15

ԱՄՆ-ի Նեբրասկա նահանգում մահացած ուղեղով հղի կնոջը երկու ամիս միացրած են պահել կյանքի արհեստական ապահովման սարքերին, որպեսզի նա կարողանա ծննդաբերել, գրում է lenta.ru-ն:


22-ամյա Կառլա Պերեսը երկրորդ երեխայով հղիության ժամանակ ուժեղ արյունահոսություն էր ունեցել և մի կերպ էր ողջ մնացել։


Չնայած նրան, որ կնոջ ուղեղը մահացել էր, բժիշկները 54 օր նրան միացրել են կյանքի արհեստական ապահովման սարքերին մինչև պտղի հասունանալը, որից հետո կեսարյան հատում են արել: