ԼՂՀ–ում քվեարկությանը ժամը 14:00-ի դրությամբ մասնակցել է ընտրողների 46.8%-ը

16:29 • 03.05.15

ՂՀ–ում այսօր առավոտյան ժամը 8-ից մեկնարկած խորհրդարանական ընտրություններին նկատվում է մասնակցության ակտիվության բարձր մակարդակ, տեղեկացնում է Artsakhpress.am-ը:


Ժամը 14:00-ի դրությամբ Ստեփանակերտում և Երևանում գտնվող 12 ընտրատարածքներում իր քաղաքացիական պարտքն է կատարել 47.544 քաղաքացի կամ ընտրողների 46,8 տոկոսը: Այս մասին ԼՂՀ ԿԸՀ մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ տեղեկացրել է ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Ռայա Նազարյանը:
 

‹‹Թիվ մեկ ընտրատարածքում ընտրություն կատարել է 3782 մարդ, թիվ 2 ընտրատարածքում` 3752, թիվ 3 ընտրատարածքում` 3905, թիվ 4 ընտրատարածքում՝ 3249, թիվ 5 ընտրատարածքում՝ 4896, թիվ 6 ընտրատարածքում` 5174, թիվ 7 ընտրատարածքում՝ 4465 մարդ, թիվ 8 ընտրատարածքում քվեարկել է 4110 քաղաքացի, թիվ 9 ընտրատարածքում՝ 3960, թիվ 10 ընտրատարածքում՝ 4804 , թիվ 11 ընտրատարածքում՝ 5122 քաղաքացի: Երեւանում գտնվող ընտրատարածքում 325 մարդ է քվեարկել››,- մանրամասնել է Նազարյանը` հավելելով, որ տեղամասերում լուրջ խախտումներ չեն արձանագրվել, իսկ փոքր թերությունները տեղում շտկվել են: