Օլեգ Գազմանովի Youtube-ի էջը հարձակման է ենթարկվել, ջնջել են նրա հոլովակներից մեկը (տեսանյութ)
Ռուս երգիչ Օլեգ Գազմանովը հայտնել է, որ հաքերները իր Youtube-ի էջից հեռացրել են «Առաջ Ռուսաստան» երգի տեսահոլովակը, որը նա հրապարակել էր օրեր առաջ, գրում է kp.ru-ն:
Երգիչը մայիսի 1-ին Youtube տեսահոլովակների ցանցում հրապարակել էր «Առաջ Ռուսաստան» երգի տեսահոլովակը, որը երկու օրվա ընթացքում արդեն հավաքել էր 150 000 դիտում:
Անհայտ անձինք ոչնչացրել են ամեն տեսակի տեղեկություն տեսահոլովակի մասին, որը, ըստ երգչի, կապված էր երգի հայրենասիրական բնույթով:
Այժմ այն կրկին հասանելի է Youtube-ում:










