Պենտագոնը չի մեկնաբանել Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև «թեժ գծի» մասին հայտարարությունը

23:23 • 03.05.15

Պենտագոնը չի մեկնաբանել արտակարգ իրավիճակների դեպքերի համար նախատեսված՝ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև «ուղիղ կապի» ստեղծման մասին լուրերը: Այս մասին գրում է Газета.Ru-ն` վկայակոչելով ամերիկյան գերատեսչության մամլո ծառայությունը:

«Մեկնաբանությունների համար խնդրում ենք դիմել ՆԱՏՕ-ին», - հայտարարել են Պենտագոնում:

Ինչպես հաղորդվում  է` ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՆԱՏՕ-ն «սառը պատերազմի» ավարտից ի վեր առաջին անգամ  ուղիղ կապ է հաստատել ռուսաստանյան ռազմական ղեկավարության հետ: