Լեհաստանում բախումներ են եղել ոստիկանության և ֆուտբոլասերների միջև
Լեհական Կնուրուվե քաղաքում ֆուտբոլի մոտ 200 երկրպագուներ հարձակվել են ոստիկանների վրա, այն բանից հետո, երբ «Կոնկորդիա» և «Ռուխ» թիմերի միջև ֆուտբոլային խաղի ժամանակ իրավապահները կրակել և սպանել են երկրպագուներից մեկին, գրում է Reuters-ը:
Հանդիպման ընթացքում երկրպագուներն սկսել են դաշտի ուղղությամբ հրավառվող նյութեր նետել, իսկ երբ դատավորը դադարեցրել է խաղը նրանք ներխուժել են խաղադաշտ:
Ոստիկաններն իրավիճակը կայունացնելու և երկրպագուներին ցրելու համար սկսել են նրանց ուղղությամբ կրակել ռետինե փամփուշտներ։ Կրակոցների ժամանակ երկրպագուներից մեկը հարված է ստացել պարանոցի շրջանում և հիվանդանոց տեղափոխվելուց հետո մահացել։










