Բակո Սահակյանն ընդունել է խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող եվրապատգամավորների
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 3-ին ընդունել է 2015թ. խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնող` Եվրախորհրդարանի, Ավստրիայի, Իսպանիայի, Բասկերի Երկրի ու Գերմանիայի խորհրդարանների մի խումբ պատգամավորների:
Այս մասին հայտնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել հյուրերին դիտորդական առաքելություն իրականացնելու համար` այն արժևորելով քաղաքական, մարդասիրական և բարոյական տեսանկյուններից:
Հիշեցնենք, որ ԼՂՀ–ում այսօր անցկացվում են խորհրդարանական ընտրություններ. ժամը 14:00-ի դրությամբ մասնակցել է ընտրողների 46.8%-ը։














