Cadillac-ն ամռանը կսկսի CTS-V սպորտային սեդանի վաճառքը (լուսանկարներ)

13:01 • 03.05.15

Cadillac ընկերությունը սկսում է CTS-V նոր սպորտային սեդանի պատվերների ընդունումը, որոնց վաճառքը կսկսվի 2015-ի ամռան վերջին, գրում է autonews.ru-ն:


Մեքենայի գինն սկսվում է 83 995 դոլարից, ինչը մոդելն իր գերմանական մրցակիցներից ավելի էժան է դարձնում:


CTS-V-ն կունենա 640 ձիաուժ հզորությամբ 6,2 լիտրանոց V8 շարժիչ, ինչպես նաև 8 աստիճան փոխանցման ավտոմատ տուփ:


Նման տեխնիկական հատկանիշները մեքենային հնարավորություն կտան 100 կմ/ժ արագություն զարգացնել ընդամենը 4 վայրկյանում: Սպորտային սեդանի առավելագույն արագությունը 322 կմ/ժամ է:

 

Cadillac-ն ամռանը կսկսի CTS-V սպորտային սեդանի վաճառքը (լուսանկարներ)