Որևէ բողոք չի եղել, քվեարկությունն ընթանում է արդար ու թափանցիկ. ընտրական հանձնաժողովի նախագահ

14:15 • 03.05.15

Ստեփանակերտի թիվ 3/7 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Վալեր Սահակյանը «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով այսօր առավոտյան մեկնարկած խորհրդարանական ընտրություններին, ասել է, որ որևէ բողոք չի եղել քվեարկության հետ կապված։
 

«Առավոտյան ժամերին քվեարկողների պասիվություն էր նկատվում, իսկ հիմա արդեն ակտիվություն կա»,- նշել է հանձնաժողովի նախագահը և հավելել, որ ժամը 11-ի դրությամբ քվեարկել են 200 քաղաքացի։
 

Վ. Սահակյանի խոսքով՝ որևէ բողոք չի եղել, ընտրությունն ընթանում է թափանցիկ, արդար ու ժողովրդավարական, և ակնկալում կայացած ընտրություն։