«Իսլամական պետության» անդամները Իրաքում 300 եզդի են սպանել
«Իսլամական պետություն» խմբավորման անդամները Իրաքում 300 եզդի գերիների են սպանել, գրում է BBC-ն:
Ըստ եզդի համայնքի տվյալների, նրանց սպանել են ուրբաթ օրը Մոսուլ քաղաքից դեպի արևմուտք` Տալ-Աֆար շրջանում:
Իրաքի փոխնախագահ Ուսամա Նուջայֆին այդ սպանությունները սարսափելի և բարբարոսական է անվանել:
BBC-ի Մերձավոր Արևելքի նորությունների բաժնի խմբագիր Ալան Ջոնսոնը նշել է, որ դեռևս պարզ չէ, թե ինչո՞ւ են եզդիներին սպանել հենց հիմա:










