Շվեյցարիայի բանկերը մոտ 60 տարի առաջ բացված և լքված հազարավոր հաշվեհամարներ են հայտնաբերել
Շվեյցարիայի բանկերը մոտ 60 տարի առաջ բացված և լքված հազարավոր հաշվեհամարներ են գտել, որոնց տերերը չեն օգտվել հաշվեհամարներից բացման պահից, գրում է rt.com-ը:
Կայքը նշում է, որ շվեյցարական նոր օրենքի համաձայն՝ բանկերը պարտավոր են հրապարակել այն հաշվեհամարների մասին տեղեկությունները, որոնք բացվել են տարիներ առաջ ու լքվել:
Շվեյցարական բանկերի ասոցիացիայի խոսնակն ասել է, որ կասկած կար, որ այդ նկարագրությանը համապատասխանող հաշվեհամարները կարող են կապված լինել նացիզմի հետ, սակայն դա այդպես չէ:
Լքված հաշվեհամարները քննարկման թեմա են դարձել Շվեյցարիայում, երբ Աշխարհի հրեաների կոնգրեսը 1995-ին քարոզարշավ էր սկսել՝ բանկերին կոչ անելով Հոլոքոստը վերապրածներին վերադարձնել իրենց ակտիվները:
Այժմ շվեյցարական բանկերը պատրաստվում են փնտրել և կապվել այն անձանց հետ, ովքեր 533 դոլարից ավելի գումար պարունակող հաշիվներ ունեն իրենց բանկերում:










