Հալեպը դարձյալ հրթիռակոծության է ենթարկվել
Սիրիայի հյուսիսային մայրաքաղաք Հալեպում զինյալները երեկ հրթիռակոծել են երեք թաղամաս:
Քաղաքային ոստիկանության տվյալներով՝ արձակված արկերը պայթել են Աշրաֆիա, Քուաթլի և Ազիզիե թաղամասերում:
Զոհվել է 4 մարդ, այդ թվում՝ կին ու երեխա, ևս 36-ը վիրավոր են:
Շաբաթ օրը հրթիռային հարվածների զոհ է դարձել 14 խաղաղ բնակիչ, գրանցվել է ավելի քան 60 վիրավոր:
Սիրիական պետական ՍԱՆԱ գործակալության հաղորդմամբ՝ հարձակումների հեղինակը «Շուհադա Բադր» ծայրահեղական խմբավորումն է, որը գրավել է Բանի Զեյդ շրջանը:
Հալեպը տեղակայված է մայրաքաղաք Դամասկոսից 360 կմ հյուսիս: 2012 թվականի օգոստոսից քաղաքը երկու մասի է բաժանված. Արևմտյան շրջանները վերահսկում է կառավարական բանակը, իսկ արևելյանը՝ մոտ երկու տասնյակ զինյալ խմբավորումներ:










