ԿՀՎ-ի նախկին աշխատակիցը գիրք է գրել «Ալ-Կաիդայի» դեմ պայքարի ձախողման մասին
ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները թերագնահատել են Մերձավոր Արևելքում քաղաքական անկայունության առավելություններից օգտվելու և Ուսամա բեն Լադենի սպանությունից հետո իրենց ազդեցությունը վերականգնելու «Ալ-Կաիդայի» հնարավորությունները, գրում է The Washington Post-ը։
«Մենք կարծում էինք և համոզում էինք քաղաքական գործիչներին, որ իսլամական երկրներում խռովությունները կքայքայեն «Ալ-Կաիդայի» դիրքերը: «Արաբական գարունը» լավ առիթ դարձավ Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում իսլամիստ ծայրահեղականների համար: Ահաբեկչության դեմ պայքարի տեսանկյունից «արաբական գարունը» վերածվեց ձմռան»,- իր նոր գրքում գրել է Կենտրոնական հետախուզական վարչության տնօրենի նախկին տեղակալ Մայքլ Մորելը:
Նշվում է, որ այդ գիրքը դարձել է վերջին ժամանակներում հատուկ ծառայությունների աշխատանքի վերաբերյալ ամենաաղմկոտ քննադատական արձագանքներից մեկը: Գիրքը ստացել է «Մեր ժամանակների մեծ պատերազմը» անվանումը:










